Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ախմատի» հարձակվող Մոհամեդ Կոնատեն գոլի հեղինակ է դարձել «Կռիլյա Սովետովի» հետ խաղում (0:2)՝ խփելով 29-րդ գոլը Գրոզնին ներկայացնող ակումբի կազմում ՌՊԼ-ում։ Այսպիսով, «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը դարձել է «Ախմատի»՝ ՌՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն։ Այս մասին հայտնում է Opta Sports տելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ Կոնատեն «Ախմատ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը՝ «Խիմկիից»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 87 հանդիպման, որոնցում դարձել է 32 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո: