«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը նախկինում գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան», խոսել է գերմանական թիմի՝ 2023/2024 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին։
«Ես շատ ուրախ եմ Դորտմունդի համար: Երկրպագելու եմ նրանց: Լինել փորձագե՞տ. Ոչ, դուք գժվե՞լ եք։ Ես շատ գոհ եմ, որ «Բորուսիայում» դեռ կան մարդիկ, որոնց հետ աշխատել եմ։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մեծ ձեռքբերում է. Լավ պատմություն»,- Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիր է նվաճել՝ կիսաեզրափակիչ փուլում հաղթելով ՊՍԺ-ին։ Մայիսի 7-ին կայացել է «Բորուսիա»-ՊՍԺ հանդիպումը, որն ավարտվել է գերմանական թիմի՝ 1:0 հաշվով հաղթանակով (ընդհանուր 2:0): 50-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփել է «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բորուսիան» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։