Մայիսի 9-ին կայացել են Հայաստանի կանանց Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի հանդիպումները: Արդյունքները՝ ստորև.
«Փյունիկ-աղջիկներ» – «Արարատ-Արմենիա-աղջիկներ»՝ 4:0
«Ուրարտու-աղջիկներ» — «Լեռնային Արցախ-աղջիկներ»՝ 3:1
Այսպիսով, «Փյունիկն» առաջին անգամ իր պատմության մեջ հռչակվել է Կանանց Բարձրագույն խմբի հաղթող ու նվաճել է Չեմպիոնների լիգայի նախնական փուլի ուղեգիր: Թիմն ապահովել է ոսկե մեդալներն առաջնության ավարտից 4 տուր առաջ: Արմեն Բարեղամյանի թիմն անցկացրած 21 խաղում տարել է 19 հաղթանակ՝ գոլային 60:4 հարաբերակցությամբ: