Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատս Հումելսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
ՊՍԺ-ի հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղում (0:1) գերմանացի ֆուտբոլիստը խփել է հաղթական գոլը:
Նրա միակ մրցակիցը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորն էր, որը գոլային փոխանցում է կատարել «Բավարիայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղում (2:1): Բացի այդ, բրազիլացի ֆուտբոլիստը հինգ անգամ հարվածել է դարպասին։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բորուսիան» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս հանդիպումը կկայանա հունիսի 1-ին և կանցկացվի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։