«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին։
«Սա մրցակցություն չէ իմ և Մոուրինյուի միջև։ Ակնհայտ է, որ մենք լավ ենք խաղում, և մենք վերադարձել ենք պայքարելու մի բանի համար, որի մասին նույնիսկ չէինք մտածում, երբ ես նոր էի ժամանել: Տղաներն անհավանական աշխատանք են կատարում, բայց ես կարծում եմ, որ նրանք կարող էին դա անել նաև Մոուրինյուի օրոք, քանի որ ամեն ինչ առաջին հերթին կախված է նրանցից։ Ինձ թվում է՝ նրանք դա կանեին առանց ինձ»,- Դե Ռոսիի խոսքը մեջբերել է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Դե Ռոսին «Ռոմայում» խաղացել է 2002-ից 2019 թվականներին: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 616 հանդիպման, որոնցում դարձել է 63 գոլի և 60 գոլային փոխանցման հեղինակ։