«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարծում է, որ իր թիմակից Կևին Դե Բրույնեն Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստն է։
«Կարծում եմ, որ Կևինը Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողն է, երբ նա լավ մարզավիճակում է: Նրա կողքին խաղալը հաճելի է, և հուսով եմ, որ դա ավելի հաճախ տեղի կունենա»,- Ֆոդենի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նա թիմի հետ դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, Անգլիայի գավաթի և սուպերգավաթի կրկնակի հաղթող, ինչպես նաև
Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։
Ընդհանուր առմամբ, 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստը «Սիթիի» կազմում անցկացրել է 375 հանդիպում, որոնցում դարձել է 101 գոլի և 166 գոլային փոխանցման հեղինակ։