«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Սիթին» հաղթել էր 4։0 հաշվով։
«Ես հարգում եմ մրցակցին: «Բրայթոնն» այս մրցաշրջանում շատ խաղացողների է կորցրել: Եվ չնայած դրան, նրանք խաղում են համարձակ և երբեք չեն հանձնվում, նրանք կշարունակեն այդպես գործել։
Բայց սա լավ արդյունք է մեզ համար, շատ լավ։ Չորս գոլ խփեցինք, դա է կարևորը։ Մենք գիտենք, եթե չտիրենք գնդակին, կտուժենք։ Ֆուտբոլիստները դա շատ լավ գիտեն և վերահսկում էին խաղը։
Մնացել է հինգ խաղ։ Մենք պետք է հաղթենք այս հանդիպումներից յուրաքանչյուրում։ Ամեն խաղի հետ մենք ավելի ենք մոտենում չեմպիոնությանը»,- ասել է Գվարդիոլան։