Էրեդիվիզիեի 30-րդ տուրում ՊՍՎ-ն վճռական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն. մրցաշրջանի բացահայտ ֆավորիտը խփեց միանգամից ութ անպատասխան գնդակ «Հերենվենի» հետ խաղում։
Դեռ ընդմիջումից առաջ Էյնդհովենի թիմն առաջ էր 5-0 հաշվով, որից հետո ևս երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը։
Գոլերի հեղինակ դարձան Գուս Տիլը (դուբլ), Մալիկ Տիլմանը (դուբլ), Ջոել Վեերմանը, Ժոան Բակայոկոն, Լյուկ դե Յոնգը և Պատրիկ վան Աանհոլտը։
«Ֆեյենորդի» նկատմամբ առավելությունը մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ 12 միավոր է։ Ռոտերդամյան թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել և եթե չհաղթի առաջիկա խաղում, ապա ՊՍՎ-ն կդառնա չեմպիոն։