Հարի Մագուայրի գոլը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը դարձրեց պատմության մեջ ամենաարդյունավետը:
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Շեֆիլդին» (4-2): Տանտերերի պաշտպան Հարի Մագուայրը 42-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։
Մագուայրի գոլը 1085-րդ գոլն էր Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։
Սա ամենաբարձր ցուցանիշն է 1995/96 թվականներից ի վեր, երբ մրցաշարում սկսեցին հանդես գալ 20 թիմեր։