«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական պայքարի մասին։
«Կարծում եմ՝ մրցաշրջանի այս փուլում «Մանչեսթեր Սիթիի»՝ միավորներ կորցնելու հավանականությունը ցածր է: Դա պայմանավորված է նրանով, որ նախկինում նման բան հազվադեպ է եղել։ Բայց մենք պետք է լինենք մեր դիրքերում։ Անցած շաբաթը մեզ համար հիասթափեցնող էր, մենք չստացանք մեր ուզած արդյունքները։ Բայց, եթե ինչ-որ բան պատահի, եթե «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցնեն, ապա մենք լավ դիրքում կլինենք: Մեզ սպասվում է հինգ եզրափակիչ։ Հինգից հինգ հաղթանակի հասնելը միակ բանն է, որ կարող ենք ակնկալել, միակ բանը, որին պետք է ձգտենք»,- Ալեքսանդր-Արնոլդի խոսքն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Արսենալը»: Երկրորդ տեղում «Լիվերպուլն» է, իսկ երրորդում՝ «Մանչեսթեր Սիթին»: