Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Լացիոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Ջենոային»։
Հանդիպման միակ ու հաղթական գոլը հեղինակել է Լուիս Ալբերտոն՝ 67-րդ րոպեին աչքի ընկնելով խփած գնդակով:
Հռոմեացիները 52 միավորով 6-րդն են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում , իսկ «Ջենոան» 39 միավորով գտնվում է 12-րդ տեղում: