«Չելսին» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր դարպասապահ ձեռք բերել։
Ինչպես հայտնի է դարձել TBR Football-ին, լոնդոնյան ակումբը հետաքրքրված է «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդով։
Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը կփորձի պայմանագիր կնքել 30-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ջորդանն Անգլիայի հավաքականի հիմնական դարպասապահն է։ Այս ամառ թիմը կմասնակցի Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։