Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, փորձառու իսպանացին կլքի Եվրոպան ու կմեկնի ԱՄՆ։
Չնայած Սաուդյան Արաբիայի և Իտալիայի ակումբների առաջարկներին՝ Նաչոն որոշել է կարիերան շարունակել MLS-ում։
Ֆերնանդեսը կտեղափոխվի «Ինտեր Մայամի», որի կազմում հանդես է գալիս արգենտինացի Լիոնել Մեսսին։ 34-ամյա պաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։ Ֆերնանդեսն արքայական ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։