Մադրիդի «Ռեալի» 34-ամյա կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսը մադրիդյան թիմի ղեկավարությանը հայտնել է այս մրցաշրջանի վերջում՝ պայմանագրի ավարտին, ակումբից հեռանալու իր մտադրության մասին: Այս մասին հայտնում է Marca-ն։
Նաչոն «Ռեալի» սան է։ Թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 355 հանդիպում, որոնցում դարձել է 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում գոլ չի խփել։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 34-ամյա խաղացողը կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։