Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ ժամանակներս կարող է գլխավորել «Բավարիան», հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի, կողմերի միջև համաձայնագիրը դեռ ստորագրված չէ, քանի որ կողմերը դեռ քննարկում են որոշ մանրամասներ։ 51-ամյա ֆրանսիացի մասնագետը խնդրել է ակումբի ղեկավարությանը ուժեղացնել թիմի պաշտպանությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։