«Նոայի» գլխավոր մարզիչ Կառլոս Ինարեխոսը հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը, որում խոսել է ընթացիկ առաջնությունում թիմի ելույթների, ակումբի հեռանկարների ու Հայաստանի Պրեմիեր լիգայի մասին։
«Կարծում եմ, ձմեռային հատվածից հետո ոչինչ չի փոխվել թիմում։ Երբ ես եկա, մենք շարունակեցինք աշխատել նույն մեթոդով, նույն փիլիսոփայությամբ։ Մենք աշխատեցինք մեր մարզումները կյանքի կոչել խաղերի ընթացքում։ Գիտեք, երբ թիմն ունի նոր մարզիչ, ժամանակ է պետք հարմարվելու մարզչի աշխատանքին, մարզումներին, տարվող աշխատանքներին։ Ես կարծում եմ, որ այժմ թիմը հասկանում է, թե մենք ինչ ենք ցանկանում անել։ Հիմա շատ ավելի հարմարավետ է ֆուտբոլիստների համար. նրանք հասկացան, թե մենք ինչ ենք ցանկանում նրանցից:
Կարծում եմ, նրանք ոչ միայն հասկացան, թե մենք ինչ ենք ցանկանում նրանցից մարզումների ժամանակ, խաղերի ժամանակ, այլ նաև հասկացան մեր առավելություններն ու թերությունները: Յուրաքանչյուր օր մենք փորձում ենք ուղղել մեր սխալները։ ֆուտբոլային թիմը մշտապես փոխվում է, կատարելագործում է խաղաոճը, և հենց սա է առաջընթացի փիլիսոփայությունը»,-ասել է իսպանացի մասնագետը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Նոան» ապրիլի 19-ին սեփական հարկի տակ կընդունի ԲԿՄԱ-ին։ Անդրադառնալով այդ խաղին գլխավոր մարզիչն ասել է․ «Կարծում եմ այս լիգայում թույլ թիմեր չկան ԲԿՄԱ-ն դրանցից մեկն է։ Ես իմ թիմին միշտ ասում եմ՝ կարևոր չէ մրցարշարային աղյուսակը, ավելի կարևոր է պատրաստվել յուրաքանչյուր հաջորդ խաղին։ Կարծում եմ ԲԿՄԱ-ն լավ թիմ է։ Նրանք ունեն նոր մարզիչ. ճիշտ է այդքան էլ լավ չսկսեցին, բայց նրանք ավելացրին իրենց խաղը, նոր խաղացողներն այժմ լավ խաղակցվածություն և մեծ ուժ ունեն»։
Իսպանացի մասնագետը բարձր է գնահատում թիմի ղեկավարության ու ամբողջ անձնակազմի աշխատանքը։
«Առաջին րոպեից, երբ ես եկել եմ, ունեցել եմ ամեն ինչ՝ լավացնելու խաղացողների որակը։ Կարծում եմ խաղացողները ամենակարևորն են։ Նրանք այսպիսի՛ ենթակառուցվածքների կարիք ունեն, որպեսզի լավ մարզվեն։ Ես կարծում եմ, որ մեր նախագահը ցանկանում է բարելավել այս թիմը, նրանք ցանկանում են քայլ առ քայլ աճել՝ բոլոր իմաստներով և բոլոր ուղղություններով, նրանք ցանկանում են մեծ ապագա կառուցել և մեծ ամբիցիաներ ունեն։ Ես երջանիկ եմ այստեղ։
Ոչ միայն ղեկավարությունը, այլև ամբողջ աշխատակազմը, բժշկական անձնակազմը, տեխնիկական անձնակազմը, մարդիկ, որոնք շրջապատում են «Նոային» և աշխատում են այստեղ, մերսողները, ադմինիստրատորները, նրանք բոլորը ցանկանում են տեսնել թիմի առաջընթացը։ Սա շատ կարևոր է, որ ակումբը ապագայի հետ կապված մեծ նպատակներ ունի։ Այս մարդիկ կարևոր են»,-նշել է Ինարեխոսը։