Ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանի մարզիչ Մարկոս ԴաՄատան բարձր է գնահատել թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի մակարդակը։ Մասնագետը կարծում է, որ բրազիլացի մարզիկը ավելի վտանգավոր է, քան դաղստանցի Իսլամ Մախաչովը, ով այժմ UFC-ի չեմպիոնն է մինչև 70 կգ քաշային կարգում և առաջին տեղն է զբաղեցնում UFC-ի լավագույն մարտիկների վարկանիշում՝ անկախ քաշային կարգերից։
«Արմանին տիտղոսային մրցակից չեն տվել. Բայց իր մրցակիցների մեջ նա ունի լեգենդար անհատականություն. Օլիվեյրան նույնիսկ ավելի վտանգավոր է, քան Մախաչևը. Չարլզն ամենուր վտանգավոր է։ Նա լավ հարձակվող է և հիանալի ջիու-ջիցու ունի: Սա, հավանաբար, լավագույն մենամարտերից է UFC-ի պատմության մեջ»,- ասել է Մարկոսը MMAJunkie-ին:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի եւ Չարլզ Օլիվեյրայի մենամարտը տեղի կունենա այս տարվա ապրիլի 14-ին։