Իտալական «Ռոմայի» պաշտպան Կրիս Սմոլինգը խոսել է Եվրոպա լիգայի առաջիկա հանդիպումների մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Մենք ֆավորիտների թվում ենք և ցանկանում ենք հաղթել այս մրցաշարը: Կապ չունի, թե ով կլինի մեր մրցակիցը:
«Ռոման» պետք է խաղա եզրափակչում»,- ասել է Սմոլինգը:
Հիշեցնենք, որ Շվեյցարական Նիոնում այսօր կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը: «Ռոման» կմրցի մրցաշարի հնգակի հաղթողի ` «Սևիլիայի» հետ: