«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուայինը MLS-ի ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 21 խաղի և խփել 14 գոլ։
Կարիերայի ընթացքում Իգուայինը խաղացել է «Ռեալում», «Նապոլիում», «Յուվենտուսում», «Միլանում», «Չելսիում» և «Ռիվեր Փլեյթում»։
Արգենգտինայի հավաքականի կազմում անցկացրել է 75 խաղ և դարձել 31 գոլի հեղինակ։
«Ինտեր Մայամին» MLS-ի ընթացիկ առաջնությունում կանցկացնի ևս 2 հանդիպում։