Գարի Լինեկերը կատակել է Բորիս Ջոնսոնի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ:
«Նա հեռանում է: Մինչև մրցաշրջանի ավարտ նշանակեք Մեծ Սեմին»,- գրել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը:
Մեծ Սեմը Անգլիայի հավաքականի նախկին մարզչի՝ Սեմ Էլարդայսի մականունն է, որը սկանդալային ձևով 2016-ին հեռացվեց պաշտոնից նշանակումից 67 անց: Նրա հեռացման պատճառը դարձել էր The Telegraph թերթի հետաքննությունը, որը գրել էր, որ մարզիչը տարեկան 400 հազար ֆունտ օգնություն է խնդրել՝ շրջանցելով տրանսֆերային կանոնները:
Այսօր Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալոը մասին, բայց կշարունակի պաշտոնավարել մինչև նոր առաջնորդ ընտրվի: