«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է տեղափոխվել Լիգա 1։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Ռեննը»։ Ըստ աղբյուրի՝ կողմերն այս պահին ակտիվ բանակցությունների մեջ են։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը համաձայնության է հասել կատալոնացիների հետ՝ Ումտիտիին մեկ տարով վարձակալելու վերաբերյալ։ Իսպանական գրանդն իր հերթին չի ցանկանում ակումբում պահել ֆուտբոլիստին, քանի որ վերջինիս հետ հույսեր չի կապում։
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին Չավիի գլխավորությամբ մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։