«Արսենալի» ղեկավարությունը մտադիր է մինչև 2023 թվականը երկարաձգել թիմի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիրը: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Այս մասին «Թվիթերի» իր էջում հայտնել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան:
Օբամեյանգն «Արսենալում» խաղում է 2018 թվականի հունվարից:
Ավելի վաղ նա պաշտպանում էր Դորտմունդի «Բորուսիայի» գույները: Կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Սենտ Էթիենում», «Մոնակոյում», «Լիլում», «Դիժոնում» և «Միլանում»: 30-ամյա գաբոնացու և «զինագործների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը ԱՊԼ-ի 8 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել: Եվս մեկ գոլ հեղինակել է ԵԼ-ի 2 խաղերում: Ֆուտբոլիստը սեպտեմբերի արդյունքներով ճանաչվել էր ԱՊԼ-ի ամսվա լավագույն խաղացող: