ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը խոսել է հարձակվողներ Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Կիլիան Մբապեի մասին.
«Նեյմարը հրաշագործ է, իմպրովիզացիայի և ստեղծագործ մտքի չեմպիոն: Մեսսին հրեշ է. նրա արդյունավետությունը գրավում է, նա կարծես այլ մոլորակից լինի: Իսկ Մբապեն ընկնող աստղ է. մենք հենց սկզբից գիտեինք, որ նա տարբերվում է մյուսներից, և նա շարունակում է դա ապացուցել: Այս տղաները հիասքանչ են»,- Մարկինյոսի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը:
10 տուրից հետո ՊՍԺ-ը 27 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լանսին» գերազանցելով 9 միավորով: Առաջնությունում հաջորդ խաղը փարիզեցիները կանցկացնեն հոկտեմբերի 24-ին՝ հյուրընկալվելիս մրցելով «Մարսելի» հետ: