Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին մեկնաբանել է Ա Սերիայի 21-րդ տուրի «Նապոլիի» դեմ արտագնա հանդիպման արդյունքը (1:2), հաղորդում է Sky Italia-ն:
«Առաջին խաղակեսում մենք բավական պասիվ հանդիպում անցկացրինք: Դա ինձ շատ է մտահոգում: Դանդաղ գործողություններով անհնար է արդյունքի հասնել:
Մենք հնարավորություն տվեցինք «Նապոլիին» մեկ-երկու դրվագներում վճռել խաղի ելքը:
Նրանք արժանի հաղթանակ տարան. ուրախ եմ տղաների համար: Նեապոլը միշտ կմնա իմ տունը»,- ասել է Սարին:
Հիշեցնենք, որ Սարին «Նապոլին» գլխավորել է 2015-2016 թվականներին: