ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է իր հասցեին ուղղված մշտական քննադատությունների մասին․
«Ակնհայտ է, որ թիմն ամեն ինչից վեր է։ Ես շատ ուրախ եմ, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլերի լավագույն ռմբարկուն եմ։ Ես նաև բոլորից շատ եմ գոլային փոխանցումներ կատարել հավաքականում։ Եվ շուտով, եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա ինձ պատիվ կընձեռնվի շրջանցել Պելեին ու դառնալ Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
Ես չգիտեմ,թե էլ ինչ պետք է անեմ, որ մարդիկ, մեկնաբանները, լրագրողները ինձ հարգեն։ Չնայած դա նորմալ է, վաղուց այդպես է։ Երբեմն ես նույնիսկ չեմ ցանկանում հարցազրույց տալ,բայց գալիս եմ, երբ պետք է»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Հիշեցնենք՝ մոտ մեկ շաբաթ առաջ Նեյմարը պատասխանել էր երկրպագուների քննադատություններին՝ ավելորդ քաշի հետ կապված։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ ինքը պարզապես L չափսի շապիկ է կրել, չնայած՝ իր չափսը M-ն է։