Բրազիլիայի հավաքականը նորից չկարողացավ նվաճել Ամերիկայի Գավաթը:
Բրազիլիայի հավաքականը՝ Նեյմարի հետ, 2011 և 2015 թվականներին դուրս է մնացել մրցաշարի քառորդ եզրափակչից: Հարկ է նշել, որ 2015 թվականին Նեյմարը հեռացվել էր խմբային փուլի երկրորդ տուրի՝ Կոլումբիայի հետ խաղում. նա որակազրկվել էր 4 խաղով: Այսպիսով, Նեյմարը մրցաշարի մնացած խաղերում չէր օգնել իր թիմին:
2016 թվականին Նեյմարը Բրազիլիայի հավաքականի կազմում չմասնակցեց Ամերիկայի Գավաթին, քանի որ մասնակցում էր Օլիմպիական խաղերին: Առանց նրա թիմը նորից իր ելույթներն ավարտեց քառորդ եզրափակչում:
2019 թվականին, երբ Բրազիլիան հաղթեց Ամերիկայի Գավաթում, Նեյմարը մրցաշարը բաց էր թողնում վնասվածքի պատճառով: