Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը քննադատել է մրցավար Դանիի Մաքքելիին Եվրո-2020-ի՝ Անգլիայի հետ կիսաեզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում նշանակած 11-մետրանոցի համար (2-1)․
«Մեծ սխալ էր։ Վեճերը դեռ շատ երկար կտևեն, բայց այնտեղ 11-մետրանոց չկար։ Ես այս պարտությանը շատ ավելի հանգիստ կվերաբերվեի, եթե Անգլիան իր բազմաթիվ պահերից մեկի արդյունքում գոլ խփեր, բայց, ցավոք, մրցավարը մեծ սխալ թույլ տվեց։ Գիտեմ, թե բոլորն ինչ են մտածում այս մասին։ Հեռախոսս ողողված հաղորդագրություններով առ այն, որ դա 11-մետրանոց չէր։
Այդուհանդերձ, մենք շատ հպարտ ենք Դանիայի հավաքականով»,- ասել է Պետեր Շմեյխելը beIN Sports-ի եթերում։