Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարում։
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերը 62-րդ քայլում պարտության է մատնել Բոգդան-Դանիել Դյակին: Արոնյանը այս պահին 4,5 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունեն նաև Ալեքսանդր Գրիշչուկն ու Անիշ Գիրին։ Առաջատարը Շախրիյար Մամեդյարովն է՝ 5.5 միավորով: Նախորդ տուրում Արոնյանը հաղթել էր Գրիշչուկին:
Վերջին տուրուն Արոնյանը կմրցի Ռաջաբովի հետ: