«Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Նրա թեստի պատասխանը դրական է, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը։
Հաղորդվում է, որ Կանսելուն իրեն լավէ զգում։ Նա մեկուսացած է թիմից։