Ֆուտբոլի Սլովակիայի առաջնությունում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» ու «Զլատա-Մորավցեն» խաղարկեցին Կոնֆերենցիալ Լիգայի անդրանիկ առաջնության ուղեգիրը:
«Ժիլինան» մեգակամային որակների հաշվին 3-2 հաշվով կամային հաղթանակի հասավ. այն դեպքում, երբ խաղի ընթացքում պարտվում էր 0-2 հաշվով: 42-րդ րոպեին ու առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 2 անգամ դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածները:
Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց: Լրացուցիչ ժամանակի 11-րդ րոպեին Ջիբրիլը խփեց իր թիմի հաղթական գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ 3-2:
«Ժիլինան» հաղթեց ու նվաճեց Կոնֆերենցիալ Լիգայի ուղեգիր:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխարինվեց 77-րդ րոպեին: