Ըստ Insidesport-ի, Copa America 2021-ը կարող է անցկացվել ԱՄՆ-ում: Հետաձգված Ամերիկայի գավաթն ի սկզբանե ենթադրվում էր անցկացնել երկու երկրներում՝ Արգենտինայում և Կոլումբիայում:
Այնուամենայնիվ, կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով որոշվեց, որ Կոլումբիան կհրաժարվի գավաթի խաղերի անցկացումից: Հավանականություն կա, որ Արգենտինան ևս չի կարողանա ինքնուրույն անցկացնել ամբողջ մրցաշարը, հաշվի առնելով, որ այնտեղ նույնպես լուրջ խնդիրներ կան COVID-19-ի հետ կապված:
Չիլին, Էկվադորը և Վենեսուելան առաջարկել են ընդունել միջոցառումը: Սակայն, ըստ տեղեկությունների, մրցաշարի տեղափոխությունը ԱՄՆ ավելի հավանակն է թվում։
2016 թվականից ի վեր ԱՄՆ-ում նման մրցաշար չի անցկացվել: ԱՄՆ-ն միակ պետությունն է, որը տարածաշրջանի անդամ չլինելով, արդեն իսկ մեկ անգամ ընդունել է Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությունը: