ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրի՝ Ռումինիայի հետ խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
«Այսպիսի տրամադրությամբ էլ պատրաստվում ենք Ռումինիայի դեմ հանդիպմանը»,- գրել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ լուսանկարներ հրապարակելով ազգային թիմի ուրախ մարզումից:
Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 31-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի ազգային ընտրանին երկու խաղից հետո վաստակած 6 միավորով J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում և ունի նույնքան միավոր, որքան առաջատար Գերմանիան: Ռումինիան 3 միավոր ունի: