Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքի մասին, հաղորդում է A Bola- ն:
«Ռոնալդուի վնասվածքը արդեն անցյալում է: Նա վերսկսել է մարզումները և իրեն շատ լավ է զգում:
Կարող եմ ասել, որ Ռոնալդուն երջանիկ է: Այժմ նա կարող է խաղալ իր լավագույն ֆուտբոլը »,- ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության «Կալյարիի» դեմ խաղում, Ռոնալդուն երեք գոլի հեղինակ է դարձել, իսկ «Յուվենտուսը» հաղթել է 4:0 հաշվով: