Այսօր՝ հունվարի 10-ին, իր ծննդյան 66-րդ տարեդարձն է նշում Երևանի «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» կազմում խաղացել է 1975-ից 1985 թվականներին: Երևանյան թիմի կազմում նա անցկացրել է 295 խաղ և դարձել է 93 գոլի հեղինակ:
1975 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, իսկ 1976-ին ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մեդալակիր: Հինգ անգամ հայտնվել է առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում: 1975 թվականին ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկ, իսկ 1982 թվականին նրա խփած գնդակը Աշխարհի առաջնության ԽՍՀՄ — Բելգիա խաղում ճանաչվել է Մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլ:
Խորեն Հովհաննիսյանը 34 խաղի է մասնակցել ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ դառնալով 6 գոլի հեղինակ:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ։