Հինգշաբթի, նոյեմբերի 28-ին, կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները: ՈւԵՖԱ-ն անվանել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:
Այդ ֆուտբոլիստներն են «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը, «Պորտուի» հարձակվող Վինսենտ Աբուբակարը, «Վոլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեզը և «Այնտրախտի» կիսապաշտպան Դաիթի Կամադան:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում կարող եք քվեարկել Եվրոպա լիգայի խմբային փուլի լավագույն խաղացողի օգտին: