«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի չորս ֆուտբոլիստն ձեռք բերել տրանսֆերային պատուհանի վերջին հատվածում:
Ըստ Manchester Evening News-ի ՝ «Կարմիրների» հիմնական թիրախը շարունակում է մնալ «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: Եթե անգլիացի վինգերի տրանսֆերը ձախողվի, «Մանչեսթեր Յունայթեդը» կգնի այլընտրանքային թեկնածուներից մեկին ՝ «Յուվենտուսից» Դուգլաս Կոստային, «Բորնմութից» Դեյվիդ Բրուքսին կամ «Ինտերից» Իվան Պերիշիչին:
Աղբյուրը պնդում է, որ բացի եզրային կիսապաշտպան ձեռք բերելուց՝ «Յունայթեդը» հույս ունի ուժեղացնել պաշտպանության ձախ կողմը: Այս դերի հավակնորդների թվում են Սերխիո Ռեգիլոնը Մադրիդի «Ռեալից» և Վիտալի Միկոլենկոն Կիևի «Դինամոյից»:
Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները փնտրում են նոր խաղացողներ կենտրոնական պաշտպանի եւ կենտրոնական հարձակվողի դիրքում: