«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը Խորխե Մեսսին գնահատել է արգենտինացու՝ կատալոնական ակումբում մնալու հավանականությունը:
«Լեոյի ապագան Բարսելոնայո՞ւմ է: Դա բարդ է. նրան դժվար կլինի մնալ Բարսելոնայում», — մեջբերում է ավագ Մեսսիին El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ Խորխե Մեսսին ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ քննարկելու որդու ապագան:
Ավելի վաղ «Բարսելոնայի» գրասենյակի մուտքի մոտ Խորխե Մեսսին ասել է որդու հետ կապված իրավիճակի մասին. «Ամեն ինչ բարդ է»: Նա նաև ավելացրել է հետևյալը. «Ես չեմ շփվել Գվարդիոլայի հետ»,- մեջբերում է Խորխե Մեսսիին Mundo Deportivo-ն: