«ԿԱՄԱԶ» ֆուտբոլային ակումբը դիմել է մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովին՝ իրենց թիմը համալրելու առաջարկով:
UFC-ի թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտու նախկին տիրակալը վերջերս խոստովանել է, որ պատրաստվում է իր մեծ ֆուտբոլային դեբյուտին և սպասում է առաջարկների:
«Բարի գալուստ, Խաբիբ: ⠀
Մենք առաջարկում ենք քեզ նորամուտը նշել մեծ ֆուտբոլում մեր թիմի կազմում: Կան մի շարք պատճառներ: ՊՖԼ-ն ֆուտբոլային UFC է: Լավ օրինակ կա. հոկեյիստ Արտեմ Լուկոյանովի դեբյուտը: Մենք խաղում ենք յուրաքանչյուր հանդիպում միայն հաղթելու համար: Հավակնոտ թիմ, որի խնդիրն է մտնել ՖԱԼ»,- ասված է թիմի հաղորդագրության մեջ:
«ԿԱՄԱԶ»-ը հանդես է գալիս Ռուսաստանի ուժով երրորդ լիգայում՝ ՊՖԼ-ում(Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա)։