Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին նշանակված է ստուգողական հանդիպում «Ուրարտուի» և «Փյունիկի» միջև։ Սակայն երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստան Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։