Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել ռուսական «Տամբովի» հետ: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով:
Armsport.am-ի հետ զրույցում Կարապետյանը խոսել է տեղափոխության մասին:
«Պայմանագիրը ստորագրվել է երկու տարով: Տրանսֆերն իրականացվել է ռուսաստանաբնակ հայ գործակալ Նշան Դեպելյանի միջոցով: Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխությունը կայացավ, քանի որ շատ կարևոր է մշտական խաղային պրակտիկա ունենալ, որպեսզի կարողանամ օգտակար լինել նաև ազգային հավաքականին: «Տամբովի» ղեկավարության և մարզչական կազմի հետ զրույցում զգացի, որ մեծ հույսեր են կապում ինձ հետ: Հուսով եմ ամեն ինչ լավ կդասավարովի»,-ասաց Կարապետյանը:
Հայ ֆուտբոլիստն այսօր առաջին մարզումն է անցկացնելու նոր թիմում: