«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կիսվել է իր կարծիքով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղի և կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի վերաբերյալ:
«Ես միայն երազում կարող եմ կանգնեցնել Մեսսիին, կամ՝ որդուս PlayStation-ում, որտեղ ընտրեմ ինձ՝ «Միլանի» կազմում խաղալու ժամանակ, երբ ես 10-15 կգ-ով ավելի նիհար էի: Մենք պետք է խաղանք «Բարսելոնայի» դեմ որպես թիմ և վստահ լինենք, որ հնարավորություններ կստանանք: Մենք պետք է հանգիստ ցույց տանք մեր լավագույն որակները»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – «Նապոլի» պատասխան հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի (1-1):