Լոնդոնի «Տոտենհեմը» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված տնային և արտագնա մարզաշապիկները:
Տնային մարզաշապիկը ստեղծվել է ակումբի ավանդական գույներով.
Իսկ արտագնա մարզաշապիկը մուգ կանաչ է: Ակումբի տեխնիկական հովանավորը Nike ընկերությունն է:
Հիշեցնենք՝ Անգլիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի արդյունքներով լոնդոնյան ակումբը մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել՝ վաստակելով 59 միավոր: Այս ցուցանիշի շնորհիվ Ժոզե Մոուրինյուի թիմը հայտնվել է եվրագավաթներում:
Հաջորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» Եվրոպա լիգայում ելույթները կսկսի որակավորման փուլից: Խմբային փուլի ուղեգիր է նվաճել «Լեսթեր Սիթին», որը մեկ տեղով էր բարձր «Տոտենհեմից»:
Հիշեցնենք՝ Անգլիայի չեմպիոն է դարձել «Լիվերպուլը»՝ վաստակելով 99 միավոր: Այս չեմպիոնությունը կարմիրների համար դարձել է առաջինը 30 տարվա ընթացքում: