ԱՊԼ-ի 37-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» 3-0 հաշվով տնային խաղում առավելության հասավ ՉԼ-ի ուղեգրի համար պայքարող «Լեսթերի» նկատմամբ: Բոլոր 3 գոլերը խփվեցին առաջին խաղակեսում: Նախ, 6-րդ րոպեին Սոնի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Ջսթինի ոտքից ու հայտնվեց դարպասում՝ 1-0: 37-րդ ու 40-րդ րոպեներին Քեյնը դուբլ ձևակերպեց ու դրեց խաղի վերջակետը՝ 3-0: Երկրրոդ խաղակեսում Քեյնը ևս մեկ անգամ աչքի ընկավ, սակայն արձանագրվեց խաղից դուրս վիճակ:
Երկրորդ խաղակեսում Ժոզեի թիմը պահպանեց ձեռք բերածն ու անչափ կարևոր խաղում հաղթանակի հասավ ու այժմ 58 միավորով 6-րդն է, իսկ 7-րդ տեղում գտնվող Վուլվզը տուրի իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ տնային խաղում մրցելով «Քրիսթալ Փելասի» հետ: «Լեսթերը» այս պահին 62 միավորով 4-րդն է, սակայն նույնքան միավոր ունեցող «Մանչեսթեր Յունայթեդը» տուրի իր հանդիպումը չի անցկացրել: