Ռուսաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Ալեքսանդր Սոբոլյովը չի հրավիրվել ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին հանդիպումներին։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հետևյալ կերպ է մեկնաբանել իր որոշումը․
<<Ձեզ հետաքրքրում է, թե ինչու՞ եմ 2 հարձակվող հրավիրել 3-ի փոխարեն, պատասխանեմ․Սմոլովը վնասվածք ունի, Չալովը խաղում է երիտասարդական հավաքականում, իսկ Սոբոլյովն իրեն առաջնությունում լավագույն կողմերով չի դրսևորել>>,- ռուսական championat.com-ին տված հարցազրույցում ասել է գլխավոր մարզիչը։