«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիայի տրանսֆերը՝ կամ այս ամռանը, կամ մյուս ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով:
«Բարսելոնան» ցանկանում է պաշտպանության կենտրոնում տեսնել Էրիկ Գարսիային: Կատալոնացիները ցանկանում են փոխարինող փնտրել Ժերար Պիկեին:
Գարսիան «կապտանռնագույնների» սան է: Գարսիան 2006-ից 2017-ին եղել է «Բարսելոնայի» ակադեմիայում:
Այս մրցաշրջանում Գարսիան «Սիթիի» կազմում մասնակցել է 13 հանդիպման: