«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի և կատալոնական ակումբի միջև հարաբերությունները, կարծես, կանոնակարգվում են։
ESPN-ը հաղորդում է, որ «կապտանռնագույնների» ղեկավար կազմը հայտնել է Գրիզմանին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ապագա ունի ակումբի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի քույրը, ով հանդիսանում է նաև ֆուտբոլիստի գործակալը, հանդիպում է ունենալու «Բարսելոնայի» ղեկավար կազմի հետ՝ քննարկելու Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակը։