Pirelli-ի («Ինտերի» տիտղոսային հովանավորը) տնօրենների խորհրդի նախագահ Մարկո Տրոնչետին մեկնաբանել է այն լուրերը, թե միլանցիները կփորձեն ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Հիմա մենք չենք կարող մեծ գումարներ ներդնել սպորտում: Մեսսիի մասին դուք պետք է հարցնեք «Ինտերի» սեփականատեր Սթիվեն Չժանին: Մենք կարող ենք ֆինանսական օգնություն ցույց տալ՝ հանուն այդպիսի տրանսֆերի, բայց այդ օգնությունը նշանակալից չի լինի»,- մեջբերում է Տրոնչետիին le10sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, ում մասին լուրեր են շրջանառվում, որ պատրաստվում են լքել թիմը, կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ իր նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մոտ: