«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, որ երկու տարի առաջ հրաժարվել է գլխավորել «Ռեալը»:
«Երկու տարի առաջ մենք զրուցեցինք: Բայց չստացվեց, քանի որ ես պայմանագիր ունեի «Յուվենտուսի» հետ: Ես կարծում էի, որ բարոյական պարտականություն ունեմ ակումբի և երկրպագուների առջև:
Ինչ վերաբերում է իմ ապագային, ես մարտկոցները լիցքավորել եմ «Յուվեից» հեռանալուց հետո: Ես վայելում եմ Լիվորնոյում ժամանակ անցկացնելը ընտանիքի և ընկերների հետ: Ինձ չի հետաքրքրում՝ հաջորդ ակումբը կլինի՞ Իտալիայից, թե՞ այլ երկրից: Ես ուզում եմ մասնակցել մի նախագծի, որը հավակնություններ ունի», — Ալեգրիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մասիմիլիանո Ալլեգրիի գլխավորությամբ «Յուվենտուսը» 5 անգամ նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, չորս անգամ Իտալիայի գավաթը, ինչպես նաև երկու անգամ Իտալիայի Սուպերգավաթները: