«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոն վնասվածք է ստացել Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրի ՝ Բիլբաոյի «Ատլետիկայի» դեմ խաղում: Հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա հարձակվողի մոտ ախտորոշվել է աջ ծնկի վնասվածք: Վերականգնման ժամկետները չեն հաղորդվում, բայց նման վնասվածքով խաղացողին ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ վերադարձնելը գրեթե անհնար կլինի: