«Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում ուժերն է չափելու «Խետաֆեի» հետ։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 24 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Թիմի ընդլայնված կազմ են վերադարձել Լուկաս Վասկեսն ու Լուկա Յովիչը։ Փոխարենը հայտացուցակից բացակայում է Էդեն Ազարը։

Հանդիպումը կկայանա հինգշաբթի և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։